ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Պետական և ազգային շահերն են թիվ մեկ քաղաքական կատեգորիաները

Պետական և ազգային շահերն են թիվ մեկ քաղաքական կատեգորիաները
15.05.2025 | 19:07

Արձանագրենք փաստ. երկրում իշխանություն չկա, կառավարում չկա, բոլոր ոլորտները ոչ թե կոլապսի առաջ են կանգնած, այլ արդեն խորապես դրա մեջ են՝ բյուջեն կատարելու խնդրի հետ միասին:

ՔՊ-ն սա լավ գիտի, նա նաև գիտի, որ, չնայած իր բոլոր ջանքերին, արդեն իշխանություն չունի, 2026-ին վերընտրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Այսօրվա, ինչպես և վերջին 5 տարիների գերխնդիրը մնում է հաջորդ իշխանության հստակ թեկնածուական կազմը:

Ըստ պետական շահերի տրամաբանության՝ այն պիտի համախմբվի և հավաքվի ընդդիմության առաջնորդ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ամրապնդի նրա դիրքերը և հարմար պահին որոշիչ հարված հասցնի ՔՊ-ի վաղուց վախճանված իշխանությանը, բայց, ըստ վերջին 5 և նախորդ 17 տարիների անձնական, կուսակցական և կորպորատիվ շահերի տրամաբանության, սա տեղի չի ունենում:

Հետևաբար, եթե ընդդիմադիր և, ըստ իրենց խոսքի, «պետականակենտրոն» ընդդիմությունը չունի այս հավաքական գիտակցումն ու միաբան գաղափարը, ապա այս գործն իրենց ուսերին պիտի վերցնեն ՀՀ գիտակից քաղաքացիները, Նախագահին մինչ օրս հավատարիմ մնացած սակավ քաղաքական գործիչներն ու նրա հետ աշխատած, նրա աշխատանքի արժեքն իմացող պետական ապարատի գործիչները:

Հ.Գ. «Չկա՞ այլընտրանք» հարցնողներին ի պատասխան՝ այլընտրանք միշտ կա, խնդիրը դրա որակն է, համբավն ու հեղինակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտերում, իսկ այս գործոնի չգիտակցումը ձեզ միշտ պահելու է երկրի բարդ և այսօրեական՝ ճգնաժամային կառավարումը արկածախնդրության վերածելու իրականության մեջ:

Հ.Գ. 1. Երեկ տեղի ունեցավ հերթական աղետներից մեկը՝ մեր պետության բարձրագույն ամբիոնից թրքահպատակ ՔՊ-ականի կողմից հնչեց թուրք արդարացնող և հայ նվաստացնող ամենանսեմ հայհոյանքը: Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են սրա տրամաբանական ավարտը, պարտավոր են նաև գիտակցել Երկրորդ նախագահի շուրջ համախմբվելու կարևությունը՝ անկախ նրան սիրել-չսիրելուց, քանի որ «սերը» քաղաքական կատեգորիա չէ. Պետական և ազգային շահերն են թիվ մեկ քաղաքական կատեգորիաները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ